Մեքենաներ
Հայտարարություններ
Նորություններ
Քվեարկություն
Դասավորել ըստ ամսաթվի
Բոլոր հայտարարությունները
Այսօրվա հայտարարություններ
CATALOG
Բաժիններ
Անշարժ գույք
Աշխատանք
Ծառայություններ
Վաճառք
Վարձով
Ավտոմեքենաներ
Այլ
Բիզնես առաջարկներ
Armenian English Russian
Armenian Business Center
գլխավոր
բիզնես կատալոգ
թողնել հայտ
կապ
Աշխարհում ավելի քան 600 միլիոն մարդ վարակված է B և C հեպատիտներով: Անվճար հետազոտվելու համար թեժ գծին` 50-11-21: “Վիոլա ՍՊԸ”,Լիցենզիա # 000051`տրված 11.02.2003թ.,ՀՀ առողջապահության նախարարության գովազդի թույլտվություն # Ա-ԲՄ-000054` տրված 26.06.2009թ.: Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանը հայտարարում է ընդունելություն` թատերարվեստ,երգարվեստ,պարարվեստ,կերպարվեստ,լրագրություն,կառավարման արվեստ (պրոդյուսերական գործ) բաժիններում: Ընդունվել կարող են նաև 8-ամյա կրթություն ունեցողները: Հեռ.` (093) 94-93-83,54-15-11: Հասցեն Խանջյան 13: Վաճառվում են BMW 318,BMW 320,BMW 520,BMW 523,BMW 525,BMW 528,BMW X5 մակնիշի ավտոմեքենաների նոր և օգտագործված ավտոպահեստամասեր: Հեռ.` (093) 73-72-05: ԵՐԵՎԱՆԻ “ԷՐԵԲՈՒՆԻ” ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ  հայտարարում է ընդունելություն մանկաբարձական գործ,դեղագործություն,բուժքույրական գործի կազմակերպում մասնագիտությունների գծով` ուսուցման անվճար և վճարովի համակարգերում: Հասցեն`Տիտոգրադյան 133: Հեռ.` 47-07-60,45-16-29: Լից. Կ-xx-000038,09.08.2006թ.:  Կազմակերպությանն անհրաժեշտ է շարժիչագործ: Հեռ.` (094) 47-01-89: “ԱՐԳՈՏՈՒՐ”  տուրիստական գործակալությունն առաջարկում է ամառային հիասքանչ ուղևորություններ դեպի Անթալիա,Իտալիա,Կիպրոս,Հնդկաստան (Գոա),Դուբայ,Քոբուլեթի,Ուրեկի: Էկզոտիկ ծովափերի սիրահարներին առաջարկում ենք ուղևորություն Մալդիվյան,Ֆեյշելյան կղզիներ և Բրազիլիա: Դիմե'ք մեզ` “ԱՐԳՈՏՈՒՐ”` Մաշտոցի 14: Հեռ.` 53-24-58,53-70-78: ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՌԱՋԱՐԿ “ՇԱՆՍ” ուս. Կենտրոնի կողմից: Հրավիրում ենք դասընթացների` օպերատրական ծրագրեր, 1C,ՀԾ,Corel Draw,Photoshop,3DSMax,Auto cad,հաշվապահություն,անգլերեն,ֆրանսերեն,իսպաներեն: Դասընթացների արժեքը` 6.000դր.: Տրվում է միջազգային կարգի վկայական,զեղչի քարտ և առաջարկվում աշխատանք: Հեռ.` 51-92-72,54-79-33: Չարենցի 44 հասցեում գտնվող նորաբաց ստոմատոլոգիական կլինիկայում աշխատանքի ենք հրավիրում ստոմատոլոգների,դեղագործի և հավաքարարի: Աշխատանքային փորձը պարտադիր է: Հեռ.` (099) 20-20-10: Վաճառվում է գործող գազալցակայան: Հեռ.` (094) 54-51-01: SAMSUNG մասնագիտացված սերվիս-կենտրոնը օրիգինալ պահեստամասերով կատարում է բոլոր տեսակի կենցաղային տեխնիկայի վերանորոգման ածխատանքներ: Հասցեն` Գյուլբեկյան43: Հեռ.`  22-08-86,21-08-86: Օհանյան ավագ դպրոց-վարժարանը շարունակում է առաջին և բարձր դասարանների աշակերտների ընդունելությունը` համալրման նպատակով: Ավագ դպրոց-վարժարանում ուսուցումը հոսքային է և տարբերակված: Հեռ.` 61-76-83:

Նորություններ
20.01. 10
ADC-ն պատասխանում է. «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրենն ապատեղեկացված է իր իսկ աշխատակիցների կողմից
ADC-ն պատասխանում է. «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրենն ապատեղեկացված է իր իսկ աշխատակիցների կողմից<ԱրմենՏել>-ի Գլխավոր տնօրեն Պ-ն Կլիմկոյի վերջին զգացմունքային հայտարարությունը, որն ուրբաթ (25.12.2009թ) հրապարակվել է լրատվական գործակալություններից մեկի ինտերնետային կայքում, հաստատում է, որ Պ-ն Կլիմկոնայդպես էլ չհասկացավ ամենակարևորը՝ ADC ընկերությունը պայմանագրային ոչ մի պարտավորվածություն չունի ԱրմենՏելի հանդեպ՝ միջազգային ռեսուրսների հայելային արտացոլման հարցում։ Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել ADC ընկերությունը: «Այնուամենայնիվ, ենթադրելով, որ պ. Կլիմկոն գտնվում է ոչ կանխամտածված շփոթության մեջ, և հետաքրքրված լինելով, որպեսզի շուկայի սուբյեկտները և հանրությանը լինեն ճիշտ տեղեկացված, ADC ընկերությունն իր պարտքն է համարում բոլոր հետաքրքրված կողմերին տրամադրել նկարներով մանրակրկիտ տեխնիկական բացատրություն»,-ասված է ընկերության հայտարարության մեջ։ ADC ընկերությունը ոչ մի դեպքում չի սահմանափակել ելքի թողունակությունը մեր ընկերությունների ցանցերի միջև: Միջազգային ռեսուրսների հայելային արտացոլման ծառայությունը անջատվել է՝ ADC ցանցի վերազննման աշխատանքների կատարման ընթացքում: Հայելային ռեսուրսների անջատումը կատարվել է մնացած կապի օպերատորների շահերից ելնելով, հակառակ դեպքում նրանց բաժանորդները, վերազինման աշխատանքների ընթացքում, հայելային ռեսուրսների հետ աշխատելիս կունենային կապի պարբերական ընդհատումներ: Հայելային ռեսուրսի անջատումները ոչ մի կերպ չեն սահմանափակում մուտքը դեպի հենց այդ ռեսուրս՝ բաժանորդների համար, քանի որ հայելու բացակայության ժամանակ այդ ռեսուրսների օրիգինալ տարբերակները հասանելի են տվյալ կապի օպերատորի միջազգային կապուղիների միջոցով: ԱրմենՏելի բաժանորդները ունեցել են մուտք դեպի հայելային ռեսուրս, ADC և ԱրմենՏել ընկերությունների ցանցերի փոխմիացման կապուղու միջոցով: Փոխկապակցման կապուղու թողունակությունը կազմում է 100Մբիտ/վրկ., նույն կապուղու օգտագործումն այդ պահին կազմում էր 97 Մբիտ/վրկ.: ԱրմենՏելի բաժանորդներն այդ պահին օգտվել են հայելային ռեսուրսից: Հայելային ռեսուրսի անջատումից հետո նույն բաժանորդները ավտոմատ կերպով վերուղղվել են դեպի ինտերնետում առկա հիմնական ռեսուրսներ։ Մուտքի հնարավորություն դեպի այդ ռեսուրսներ արդեն ապահովվում է ԱրմենՏելի միջազգային կապուղիների միջոցով, որոնց հետ մեր ընկերությւոնը ոչ մի կապ չունի։ «Մեր ընկերությունների միջև ինտերկոնեկտ կապուղու թողունակությունը 100Մբիտ/վրկ. է, իսկ օգտագործումն արդեն 4 Մբիտ/վրկ., որը միանգամայն բնական է, քանի որ ԱրմենՏելի բաժանորդներն այլևս չեն օգտվում հայելային ռեսուրսներից և չեն ծանրաբեռնում փոխկապակցման կապուղին: Ի պատասխան պ. Կլիմկոյի հայտարարությանը, որում նա նշում է. «ADC-ն փաստորեն ընդունեց, որ մեր կազմակերպությունների միջև փոխանակման կապուղու թողունակությունը սահմանափակված էր, ինչպես որ ես նշել էի մամլո ասուլիսի ժամանակ». Ավելին, մենք գծապատկերով ցույց էինք տվել, թե դա ինչպես է պատահել և այդ փաստը հնարավոր չէր ժխտել»,­ ADC անհրաժեշտ է համարում նորից կրկնել, որ դա իրականության հետ ոչ մի առնչություն չունի և կարող է լավագույն դեպքում արդարացվել միայն այն հանգամանքով, որ ԱրմենՏելի գլխավոր տնօրենն ապատեղեկացված է իր իսկ աշխատակիցների կողմից»,- պնդում են ընկերությունից։ Սկզբունքային տարբերություն կա «փոխկապակցման կապուղու թողունակության սահմանափակման» և «փոխկապակցման կապուղու բեռնվածության օրինաչափ նվազեցման» միջև։ Եթե մամլո ասուլիսի ժամանակ ԱրմենՏելի գլխավոր տնօրենը լրագրողներին ցուցադրում է փոխկապակցման կապուղու բեռնվածության անկում, ապա դա չի նշանակում, որ փոխկապակցման կապուղու թողունակությունը սահմանափակված է։ Նա կամ ապատեղեկացված է, կամ փորձում է ապատեղեկացնել հասարակությանը։ Բաց է մնում հետևյալ հարցը՝ ինչու՞ են ԱրմենՏելի բաժանորդները խնդիրներ ունենում հիմնական ռեսուրներ մուտք գործելու ժամանակ՝ օգտվելով հենց ԱրմենՏելի միջազգային կապուղիներից։ Կրկին ելնելով հասարակության հետաքրքրությունից, ADC-ն տեղեկացնում է, որ ցանցի վերազինման աշխատանքներն ավարտված են և միջազգային ռեսուրսների հայելային արտացոլման ծառայությունը նախորդ օրվա դրությամբ ակտիվացված է։ Այնպես որ, եթե ԱրմենՏելն ինքը չի սահմանափակել փոխկապակցման կապուղու թողունակությունը, ապա փոխկապակցման կապուղու բեռնվածությունն օրինաչափորեն կավելանա ու կհասնի առավելագույնին՝ արդեն օրվա երկրորդ կեսին։ Հետգրություն. Անկախ այն բանից, որ վերոհիշյալ նյութը հաջողությամբ փորձարկվել է մի շարք թիրախային խմբերի, այդ թվում նաև տնային տնտեսուհիների շրջանում, ADC-ն, լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն և կարևորելով իր գործնական հեղինակությունը, իր պատրաստակամությունն է հայտնում և հրավիրում է ԱրմենՏելի գլխավոր տնօրենին ցանկացած հարմար ժամանակ անցկացնել հեռուստատեսային քննարկում՝ տվյալ հարցում ճշմարտությունը գտնելու նպատակով։ Աղբյուր` Panorama.am
<< Հետ
© Copyright 2010
Armenian Business Center
     Designed by Smart Systems LLC

Job.am